Ոսկեվան ՀԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր այն անձանց ու կառույցներին, ովքեր աջակցեցին 6-րդ փողոցի ճանապարհի լայնացման աշխատանքների հաջող իրականացմանը։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Հովսեփ Բարսեղյանին, ով իր սեփական հողամասից տարածք տրամադրելով՝ հնարավոր դարձրեց աշխատանքների իրականացումը։
Գոհունակությամբ շնորհակալություն ենք հայտնում նաև Նոյեմբերյանի համայնքապետարանին (ՀՏՍ)՝ տրամադրած տեխնիկայի, 30 պարկ ցեմենտի, 3 մեքենա ավազի և վառելիքի համար։
Ոսկեվան ՀԿ-ն իր կողմից աջակցեց նախագծին 60 պարկ ցեմենտով, ինչը զգալիորեն նպաստեց աշխատանքի արդյունավետ ավարտին։
Աշխատանքների կազմակերպման ընթացքում մեծ աջակցություն ցուցաբերեց նաև Վարուժան Գրիգորյանը՝ բետոնախառնիչով, ինչպես նաև գյուղում աշխատող բանվորներն ու բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց ֆիզիկական աշխատանքով, աջակցությամբ ու նվիրվածությամբ ներդրում ունեցան նախաձեռնության իրականացման գործում։
Այսպիսի համախմբված ու միասնական աշխատանքի շնորհիվ է, որ մեր գյուղում օրեցօր ստեղծվում են ավելի հարմարավետ, գեղեցիկ և ապահով պայմաններ։
Նյութը տեղադրեց՝ Աշոտ Սաֆարյանը
Միասին նշենք Ոսկեվանի օրը
2026 թ․ մայիսի և հունիսի ֆինանսական մուտքերը
Շնորհավորական ուղերձ
«Խոնարհված կակաչներ» գրքի ևս 50 օրինակի տպագրության ֆինանսավորում
2026 թ․ ֆինանսական մուտքերը